ՀայերենEnglishРусский
Փնտրել
 
Կայքի քարտեզ
 
ՓաթեթներԾառայություններԲջջային հեռախոսներՌոումինգՈրտեղ գնելԿազմակերպությունՀՏՀՀետադարձ կապ
 

Կորպորատիվ նորություններ
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպում ունեցավ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի անդամների հետ
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության անդամներն ու նրանց աջակցությամբ առաջնորդության դասընթացներ  անցածները, իրենց հմտությունները հարստացրել են Հայաստանի բջջային առաջատար օպերատորի փոխանցած փորձով:
 
ՀԵԿԱ-ն կարևոր է համարում ոչ միայն ընտանիքում, այլև հասարակության մեջ կանանց տրված ինքնադրսևորման հնարավորությունը: Առավել ինքնավստահ լինելու և լիարժեք քայլեր կատարելու հարցում էլ` կուտակած գիտելիքները կառավարման մշակույթի ոլորտում զարգացնելու հնարավորությունը: Հատկապես դրանով է պայմանավորված ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ կազմակերպության համագործակցությունը:
 
Արդյունավետ կառավարման ճանապարհը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի գնահատմամբ, սկսվում է ընկերության ներսում արժեքային քաղաքակիրթ ու բարոյական համակարգի ներդրումից և շարունակվում` յուրաքանչյուրի նկատմամբ դրսևորվող հոգատարությամբ, նրանց գնահատելու, խրախուսելու և  կատարելագործվելու համար ընձեռած հնարավորությամբ: Կառավարման քաղաքակիրթ այդ մոդելի հիմքում նաև խտրականությունը բացառելն է:
 
«Անկախ զբաղեցրած դիրքից և պատասխանատվության չափաբաժնից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ընտանիքում բոլորի համար ընդհանուր է կարևոր մի արժեք` հարգանքը: Միայն պահանջելու ղեկավարի մոտեցումն անհեռանկար է ու մերժված: Կարևոր է մեզանում արմատավորված այն հոգեբանությունը, որ հարգանքը ծնում է պատասխանատվության մեծ զգացում, նվիրում և կազմակերպության առաջընթացն ապահովելու համար` նույնիսկ անհնարինը հնարավոր դարձնելու ցանկություն: Ակնհայտ է, որ աշխատակիցների ջանքերը պետք է լինեն գնահատված` անկախ նրանց տարիքից կամ սեռից»,- ընդգծեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:
 
Հանդիպումն անցավ անմիջական մթնոլորտում` ակտիվ հարցադրումների և դրանց տրվող անկեղծ պատասխանների ուղեկցությամբ:
Սպասեք ավելին: ՎիվաՍել-ՄՏՍ... Ավելին, քան օպերատոր:
 
 
20/01/2010

Վերադառնալ
 
Նորություններ
Փաթեթ «Աշխատանքային օր»
Ապահովեք Ձեր գրասենյակը կայուն բարձր արագությամբ ինտերնետով ...
«Լավ գին» «Բարբառ» և «18+» սակագնային պլանների բաժանորդների համար
Զանգահարեք ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցերի բաժանորդներին անհամեմատ մատչելի սակագներով ...
Առաջին անգամ Հայաստանում. BlackBerry® լուծումներ
BlackBerry® Bold 9700, Bold 9000 և Storm2 9520 սմարթֆոններ ծառայությունների ողջ փաթեթով` ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է` HTC Legend
Հարմար, գեղեցիկ և դիմացկուն սմարթֆոն` անհատականացման նոր հնարավորություններով ...
 
  ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանին
  Ծածկույթի քարտեզ
  Ինտերնետ
օգնական
Բաժանորդագրվեք նորություններին
© 2005-2010 Ղ-Տելեկոմ ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են  Իրավական տեղեկատվություն